Արգենտինայի Սան Ֆրանսիսկո քաղաքի բնակչուհին արթնացել է կոմայից, որպեսզի կրծքով կերակրի քաղցած դստերը: Այդ մասի հաղորդել է The Sun հրատարակությունը:
Իրանում ինտերնետի անջատումից ընդհանուր վնասը տեղի կապի օպերատորների համար կազմել է շուրջ 90 մլն դոլար: Այդ մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին։
Նոյեմբերի 30-ին մայրը մանկասայլակի մեջ քնած երեխային թողել է տան բակում և զբաղվել տան գործերով: Վերադառնալով կինը տեսել է երեխայի կողքին պառկած կատվին:
Այս ծրագիրը դարձել է հանելուկ, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչու չի կառուցվում, ինչ պատճառներ կան՝ կա՛մ գիտեն՝ չեն ասում, կա՛մ պատճառների մասին մենք տեղյակ չենք:
Հայաստանը հավատարիմ է իր դիրքորոշմանն ու պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն թուրքական կողմից նկատում է լրիվ այլ ուղղությամբ վարվող քաղաքականություն:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևոր է համարում, որ Թուրքիան արձագանքի թուրքական զինուժի գլխավոր շտաբի փաստաթղթերի արտահոսքին, որով բացահայտվում են Հայաստանի նկատմամբ Անկարայի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերագրվող ծրագրի անվանումն ու մանրամասները:
Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը դեկտեմբերի 2-ին Կնեսետի (խորհրդարանի) խոսնակ Յուլյա Էդելշտեյնին է ուղարկել հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դեմ երեք գործով մեղադրական եզրակացությունները:
ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի նահանգապետ դեմոկրատ Սթիվ Բալոքը հրաժարվել է երկրում նախագահական մրցարշավին հետագա մասնակցությունից: Բալոքն իրեն դեռ մայիսին էր որպես թեկնածու առաջադրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպմանը հայկական կողմն աշխատելու է իր գերակայությունների ուղղությամբ:
Երկրները պետք է ազատվեն ածխի կախվածությունից եւ վճար սահմանեն ածխածնի արտանետումների համար՝ մոլորակի վրա կյաքի պահպանման նպատակով:
ՆԱՏՕ-ն ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես պլանավորվում է, կհանդիպեն 2020 թվականի հունվարի 8-ին: Դա դեկտեմբերի 2-ին լրագրողներին հավաստել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական ջանքերում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հեռուստակամրջի ռեժիմով տվել են «Սիբիրի ուժը» գազամուղով ռուսական գազի մատակարարումների մեկնարկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր խորհրդաժողովի հատուկ նստաշրջանի պատվիրակները դեկտեմբերի 2-ին Ռաֆայել Գրոսիին հաստատել են կազմակերպության նոր գլխավոր տնօրենի պաշտոնում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն կարծիքին, է որ Միացյալ Նահանգները կարող է Կիեւին օգնել Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության հարցում:
Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման հրատապ գերակայությունը մարտերի դադարեցումն է Դոնբասում: Այդ մասին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այդ կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ այս շաբաթ Բրատիսլավայում սկսվող նիստի նախօրեին։
Չինաստանն ի պատասխան Միացյալ Նահանգներում Հոնկոնգի մասին օրենքի ընդունման դադարեցնում է Հոնկոնգ ամերիկյան ռազմանավերի եւ ինքնաթիռների այցելության ԱՄՆ-ի պահանջների քննարկումը:
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) դեկտեմբերի 2-ին կայացած հատուկ նիստում հայտարարել է ինքնարձակման մասին: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, խորհրդարանի հատուկ նիստը՝ Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի նախագահությամբ, կայացել է երկուշաբթի օրը, օրակարգում դրված էր օրենսդիր մարմնի ինքնարձակման հարցը։
ԱՄՆ-ում ձնամրրիկի եւ վատ եղանակային պայմանների պատճառով մի քանի հարյուր ավիաչվերթ են չեղարկվել եւ ավելի քան հինգ հազարը հետաձգվել:
Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում դեկտեմբերի 2-ի առավոտյան առնվազն 15 մարդ է զոհվել տեղատարափներից շենքի պատի փլվելու հետեւանքով։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Ջո Սեսթաքը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական պաշտոնի համար պայքարից:
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ինը մարդ է զոհվել, յոթը՝ տուժել երեկույթի ժամանակ առաջացած հրմշտոցի հետեւանքով:
Ամերիկա-չինական առեւտրական համաձայնության հասնելու շուրջը բանակցությունները դադարեցվել են ԱՄՆ-ի կողմից Հոնկոնգում ժողովրդավարության եւ մարդու իրվունքների մասին օրենքի ընդունման պատճառով:
ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիք Փերրին հայտնել է, որ թողել է իր պաշտոնը։ «Այսօր ես հրաժեշտ եմ տալիս էներգետիկայի նախարարությանը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե ափսոսում է 2013 թվականին հայրենիքը լքելու որոշման համար եւ դա սխալ է համարում։
Բուրկինա Ֆասոյի արեւելքի Կոմոնջարիիի նահանգում առնվազն 14 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, դեկտեմբերի 1-ին եկեղեցու վրա կատարված հարձակման հետեւանքով:
Հռոմի քաղաքապետարանում քննարկում են զբոսաշրջիկների թվի սահմանափակման հնարավորությունը, որոնք միաժամանակ այցելում են Տրեւի շատրվանի մերձակա հրապարակ: