Բաժիններ՝

Հռոմում պլանավորում են սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը Տրևի շատրվանի մերձակա հրապարակ

Հռոմի քաղաքապետարանում քննարկում են զբոսաշրջիկների թվի սահմանափակման հնարավորությունը, որոնք միաժամանակ այցելում են Տրեւի շատրվանի մերձակա հրապարակ: Այդ մասին հայտնել է  Lonely Planet-ը:

Միջոցառումներից մեկը կարող է դառնալ պաշտպանական արգելափակոցը շատրվանի շուրջը, որը ճանապարհորդներին թույլ չի տա նստել մարմարյա եզրաքարին կամ ցատկել ջուրը: Թե՛ մեկը եւ թե՛ մյուսն արգելված են, բայց այդուամենայնիվ պատահում են: Շատրվանի մոտ զբոսաշրջիկների քանակը սահմանափակելու երկրորդ միջոցը հրապարակ տանող հինգ փողոցներից յուրաքանչյուրում ոստիկանական պահակետերի տեղակայումն է:

Այդ միջոցառումները թույլ կտան ոչ միայն պահպանել ճարտարապետական գլուխգործոցը, այլեւ, ինչպես կարծում են իշխանությունները, քաղաքի հյուրերին պատշպանել գրպանահատներից, սելֆիի համար լավագույն տեղի պատճառով վեճերից, ինչպես նաեւ վերջ կդնեն շատրվանի առջեւ ապօրինի առեւտրային գործունեությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031