
Պուտինը և Էրդողանը պետք է հանդիպեն հունվարի 8-ին, հնարավոր է` Ստամբուլում. Պեսկով

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես պլանավորվում է, կհանդիպեն 2020 թվականի հունվարի 8-ին: Դա դեկտեմբերի 2-ին լրագրողներին հավաստել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա չի բացառել, որ բանկցությունները տեղի կունենան Ստամբուլում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այո՛, իրոք, այդ ամսաթվին (հունվարի 8-ին) նախապատրաստվում են երկու նախագահների շփումները: Այդ ուղեւորության գլխավոր թեման «Թուրքական հոսքի» բացումն է»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «կարելի է ենթադրել, որ երկու ղեկավարներն այդ հնարավորությունը կօգտագործեն առավել հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար»:
«Առայժմ խոսքը վերաբերում է Ստամբուլին (որպես բանակցությունների անցկացման վայրի), բայց դեռեւս ժամանակ կա, առայժմ բոլոր մանրամասնությունները համաձայնեցվում են»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը: