
ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարը պաշտոնաթող եղավ

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիք Փերրին հայտնել է, որ թողել է իր պաշտոնը։ «Այսօր ես հրաժեշտ եմ տալիս էներգետիկայի նախարարությանը: Պատիվ ու արտոնություն էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում աշխատելը»,- գրել է նա Twitter-ում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փերրին պաշտոնաթող կլինի 2019 թվականի վերջին: Նա մտադիր է աշխատել Տեխասի նահանգում, որի նահանգապետն է եղել ավելի վաղ: Փերրին ժխտում է, որ պաշտոնաթողության որոշումը կապված է «ուկրաինական սկանդալին» իր մասնակցության հետ:
Փերրին հիշատակվում էր այն մարդկանց թվում, որոնք Թրամփի ցուցումով վերջին ամիսներին շփումներ են ունեցել ուկրաինացի պաշտոնյաների հետ: Դեմոկրատները նախագահին մեղադրում են այն բանում, որ նա փորձել է ստիպել Ուկրաինայի իշխանություններին հետաքննություն սկսել ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ, որն այժմ մտադիր է առաջադրվել որպես նախագահի թեկնածու:
Թրամփն էներգետիկայի նախարարի պաշտոնի համար Սենատի հաստատմանն է ներկացրել Դեն Բրույեթի թեկնածությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: