Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովը Գրոսիին հաստատեց գործակալության նոր գլխավոր տնօրեն

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր խորհրդաժողովի հատուկ նստաշրջանի պատվիրակները դեկտեմբերի 2-ին Ռաֆայել Գրոսիին հաստատել են կազմակերպության նոր գլխավոր տնօրենի պաշտոնում: Նա դարձել է գործակալության վեցերորդ ղեկավարը մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 2-ը լիազորությունների ժամկետով։

Այսպիսով՝ Գլխավոր խորհրդաժողովը հավանություն է տվել Գրոսիի նշանակմանը, որը հոկտեմբերին գործակալության նոր վարչական ղեկավար էր ընտրվել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի քվեարկությամբ: Գլխավոր տնօրենի ընտրություններն անցկացվել են հուլիսին կազմակերպության նախորդ ղեկավարի՝ ճապոնացի դիվանագետ Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը գլխավորում է քարտուղարությունը եւ ղեկավարում գործակալության ընթացիկ աշխատանքը: Նա ընտրվում է չորս տարով՝ վերընտրվելու իրավունքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս