Բաժիններ՝

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ

Չինաստանն ի պատասխան Միացյալ Նահանգներում Հոնկոնգի մասին օրենքի ընդունման դադարեցնում է Հոնկոնգ ամերիկյան ռազմանավերի եւ ինքնաթիռների այցելության ԱՄՆ-ի պահանջների քննարկումը: Այդ մասին դեկտեմբերի 2-ին կայացած ճեպազույցում հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուրցիչ Հուա Չունինը։

«Չինաստանի կառավարությունը որոշում է ընդունել դադարեցնել Հոնկոնգ ամերիկյան ռազմանավերի եւ ինքնաթիռների այցելության՝ ԱՄՆ-ի պահանջների քննարկումը»,- հայտարարել է դիվանագետը: Պատասխանելով այն մասին ճշտող հարցին, թե Պեկինը երբ է մտադիր վերսկսել համապատասխան պահանջների քննարկումը, Հուա Չունինը հայտնել է, թե «երբ դա կավարտվի, կախված է ԱՄՆ-ի հետագա քայլերից»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է երկու օրենք, որոնք վերաբերում են Հոնկոնգին՝ «Հոնկոնգում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանության մասին», ինչպես նաեւ հատուկ վարչական շրջանին որոշակի ոստիկանական հանդերձանքի մատակարարումների արգելքի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս