Բաժիններ՝

1 ամիս կոմայի մեջ պառկած մայրն արթնացել է կոմայից, որպեսզի կրծքով կերակրի քաղցած դստերը

Արգենտինայի Սան Ֆրանսիսկո քաղաքի բնակչուհին արթնացել է կոմայից, որպեսզի կրծքով կերակրի քաղցած դստերը: Այդ մասի  հաղորդել է The Sun հրատարակությունը: 42-ամյա Մարիա Լաուրա Ֆեռեյրան հիվանդանոց էր ընկել այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել էր կողոպտիչը, երբ նա կանգ էր առել իր մոտոցիկլետով: Ընկնելիս նա գլխով դիպել էր գետնին եւ ընկել կոմայի մեջ:

Այն բանից հետո, երբ արգենտինուհին մեկ ամիս անցկացրել է վեգետատիվ վիճակում, բժիշկներն ընտանիքին հայտնել են, թե նա, ամենայն հաանականությամբ, շուտով կմահանա, եւ նույնիսկ նրանց առաջարկել են նրա օրգանները նվիրաբերել փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդների օգտին: Ֆեռեյրայի ամուսինը՝ Մարտին Դելգադոն, հայտարարել է, որ չնայած մռայլ կանխատեսումներին՝ համոզված է, որ իր կինը կաթնանա: Նոյեմբերի 23-ին Դելգադոն իրենց երկամյա կրտսեր դստերը բերել է մոր մոտ հիվանդանոց: Աղջիկը թնկթնկացել է, ինչպես նա սովորաբար անում է, երբ քաղցած է լինում: Ֆեռեյրան անսպասելորեն դեն է նետել իր խալաթը եւ նրան տվել իր կուրծքը:

Դելգադոն պատմել է որ բոլոր ականատեսները լաց էին լինում՝ տեսնելով, թե ինչպես են մայր ու դուստր գրկախառնվում միմյանց: Տղամարդու խոսքով, Ֆեռեյրան դստերը փաղաքշում էր այնպես, ինչպես դա նա անում էր մինչեւ պատահարը: Այնուամենայնիվ, կինը մինչ օրս ուշքի չի գալիս եւ չի արձագանքում հարազատների խոսքերին: «Մենք հուսով ենք. որ արդարությունը կհաղթանակի, չէ որ երեք երեխաներն սպասում են են նրան եւ շատ են տառապում»,-հայտարարել է տղամարդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս