Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Desire Cruise երկրորդ շրջագայությունը կկայանա 2018 թվականին: Հանրանավն ապրիլի 28-ին կմեկնի Բարսելոնայից և իր ճամփորդությունը մայիսի 5-ին կավարտի Հռոմի մերձակա իտալական քաղաքում:
Ամերիկացի հեռուստաաստղ եւ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի փաստաբանները նամակ են ստացել 2016 թվականի հոկտեմբերին Փարիզում նրա կողոպտման կազմակերպման մեջ կասկածվողից, որում նա ներողություն է խնդրել:
Ավտոբուսում եղել են երեխաներ. նրանք նույնպես հոսպիտալացվել են:
Աﬔրիկյան Washington Post պարբերականն անդրադարձել է մայիսի 29-ին Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգման և նրան գաղտնի կերպով Բաքվին փոխանցելու դեպքին՝ քննադատելով Ադրբեջանի նախագահի բռնապետական քաղաքականությունը և դրան ﬕջազգային հանրության ոչ պատճաշ արձագանքը:
Առնվազն 63 ռոհինջա մուսուլմաններ են զոհվել Բենգալական ծոցում նավի խորտակման հետեւանքով. նրանք փորձում էին Մյանմայից հասնել Բանգլադեշ:
Կիրակի՝ հոկտեմբերի 1-ին, 5,3 մլն կատալոնացիներ կկարողանան քվեարկել Իսպանիայից տարածաշրջանի անկախության հանրաքվեում:
Կատալոնիայի անկախության շուրջ հոկտեմբերին 1-ին պլանավորված հանրաքվեն անօրինական է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համակարծիք են, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագիրը պետք է ուժի մեջ թողնել:
Թեհրանը ժամանակավորապես արգելել է իրանական ընկերություններին՝ նավթամթերք ներկրել ու արտահանել Իրաքյան Քրդստանից, ինչի մասին հայտնել է Tasnim իրանական գործակալությունը։
Անկարան ակնկալում է, որ Մոսկվան թուրքական լոլիկի ներմուծման սահմանափակումների չեղարկման վերաբերյալ որոշում կընդունի 1-2 օրվա ընթացքում:
Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) նախագահ Կառլոս Պուչդեմոնը վստահ է, որ ընտրողներն իրենց հանգիստ կպահեն հոկտեմբերի 1-ին ինքնավարության անկախության հարցի շուրջ քվեարկության անցկացման ժամանակ։
Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանան հանդես է եկել ամբողջ Եվրամիության համար Էկոնոմիկայի նախարարի պաշտոն ստեղծելու օգտին։
Մեզ համար մարդը մեծագույն արժեք է. ամեն ինչ ստեղծվում է նրա շուրջ: Կարեւոր է նաեւ մարդու իրավունքի պաշտպանությունը: Որպես բժիշկ, որը պայքարել է հանուն մարդկային կյանքերի փրկության, ես հավասարապես ցավում եմ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից զոհվող երիտասարդների համար»:
Ռուսաստանը Թուրքիային տեխնոլոգիաներ չի հանձնի Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի պարտավորագրի շրջանակներում:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիության ընդլայնում է ակնկալում 2019-2024 թվականներին այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն։
Սեպտեմբերի 29-ին իսպանական Կատալոնիայում այսպես կոչված տրակտորների երթ է անցկացվում ի պաշտպանություն ինքնավար մարզի անկախության հանրաքվեի:
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի «Սպորտը ճանապարհ է դեպի բարեկամություն, առողջություն եւ գեղեցկություն» նոր գրքի շնորհանդեսը կայացել է Հասարակական կազմակերպությունների պետական կենտրոնի կոնֆերանս-սրահում:
Եմենում խոլերայով վարակվելու դեպքերի թվաքանակը տարեվերջին կարող է հասնել մեկ միլիոնի:
Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի դիվանագետները բանակցություններ են սկսել Կորեական թերակղզու իրադրության շուրջ:
Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է ստորագրել Սիրիայում ոչ միայն երկնքում, այլեւ ցամաքում գործողությունների համակարգման համաձայնագիր, բայց ամերիկյան կողմը չի ընդունել այդ առաջարկությունը:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում առնվազն 22 մարդ է զոհվել այն կամրջին տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով, որը տանում է դեպի Էլֆինսթոուն երկաթուղային կայարան:
Ինդոնեզիայի փրկարար ծառայություններն ավելի քան 135 հազար մարդու են տարհանել Բալի կղզուց Ագունգ հրաբխի աճող ակտիվության պատճառով, ինչի մասին սեպտեմբերի 29-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը սեպտեմբերի 28-ին նոր նախազգուշական հայտարարություն է արել Թուրքիա այցելել պատրաստվող կամ այդ երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար:
Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը, որը հեռակա կարգով հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել հայրենիքում, ժամանել է Լոնդոն եւ դիմել Մեծ Բրիտանիայի իշխանություններին իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը սեպտեմբերի 28-ի նիստում Ուես Միթչելին հաստատել է Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով պետքարտուղարի նոր օգնական:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Անկարայում այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրենց աջակցությունն են հայտնել Իրաքին՝ այդ երկրի տարածքային ամբողջականության հարցում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է իրանական միջուկային ծրագրին վերաբերյալ համաձայնագիրը պահպանելու անհրաժեշտության մասին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Եվրոպան կանգնած է ահագնացող սպառնալիքների առջեւ, որոնց թվում նա առանձնացրել է ահաբեչությունը, կիբեռհանցագործությունը, միգրացիան եւ «ռուսական ագրեսիան»:
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆարիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում համարաբական կազմակերպության օգնությունն է առաջարկել Իրաքյան Քրդստանի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման խնդրում:
Մյանմայի իշխանություններն առնչություն չունեն Ռաքհայնի նահանգում էթնիկական զտումների հետ, իսկ դրանց վերաբերյալ հաղորդումներն ապատեղեկատվություն են: