Բաժիններ՝

ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով մի քանի հարյուր ավիաչվերթ են չեղարկել

ԱՄՆ-ում ձնամրրիկի եւ վատ եղանակային պայմանների պատճառով մի քանի հարյուր ավիաչվերթ են չեղարկվել եւ ավելի քան հինգ հազարը հետաձգվել: Այդ մասին հաղորդել է FlightAware կայքը, որը հսկում է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների հետագիծը: Ուղեւորներն ամենից շատ տարերքից տուժել են Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում եւ Նյուարկում. այդ օդանավակայաններին է բաժին ընկնում չեղարկված 750 չվերթներից 420-ը: Դեկտեմբերի 1-ը, երբ մարդիկ տուն էին վերադառնում Գոհաբանության օրվա ուղեւորություններից հետո, պետք է դառնար ընթացիկ տարում ամենածանրաբեռնված օրը Միացյալ Նահանգների օդանավակայանների համար: New York Daily News թերթը, վկայակոչելով Airlines for America-ի ճյուղային խումբը, հայտնել է, որ այդ օրն ավիաճանապարհորդություն էր պլանավորել առնվազն 3,1 միլիոն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս