Բաժիններ՝

Մոնտանայի նահանգապետը հրաժարվեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելուց

ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի նահանգապետ դեմոկրատ Սթիվ Բալոքը հրաժարվել է երկրում նախագահական մրցարշավին հետագա մասնակցությունից: Բալոքն իրեն դեռ մայիսին էր որպես թեկնածու առաջադրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։

«Քանի որ մենք ունեցանք բազմաթիվ խոչընդոտներ, որոնց մասին չէինք պատկերացնում, երբ ես միանում էի մրցարշավին, ներկայում պարզ է դարձել, որ ես չեմ կարողանա վերեւներին հասնել այդ լեփ-լեցուն դաշտում: Ես թողնում եմ մրցարշավը, բայց մնում եմ երախտագիտությամբ եւ լավատեսությամբ լի»,-նահանգապետի հայտարարությունը մեջբերում է Washington Post թերթը:

ԱՄՆ-ի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Պետության գործող ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է դրանց մասնակցելու մտադրության մասին: Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուների նախնական ընտրություններն (փրայմերիզները) անցկացվելու են փետրվարից մինչեւ հունիս, ինչից հետո հաղթողն ընտրվելու է կուսակցական համագումարում: Հենց նա էլ կդառնա Թրամփի մրցակիցը:

Համազգային հարցումների մեծամասնությունում Ջո Բայդենն առաջինն է, Էլիզաբեթ Ուորենը եւ Բեռնի Սանդերսը զբաղեցնում են երկրորդ ու երրորդ տեղերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս