Շարունակելու ենք հետևել. Մնացականյանը՝ թուրքական գաղտնի փաստաթղթերի հրապարակման մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևոր է համարում, որ Թուրքիան արձագանքի թուրքական զինուժի գլխավոր շտաբի փաստաթղթերի արտահոսքին, որով բացահայտվում են Հայաստանի նկատմամբ Անկարայի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերագրվող ծրագրի անվանումն ու մանրամասները: Մնացականյանը նման տեսակետ հայտնեց լրագրողի հարցին ի պատասխան:

«Անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակման իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, ապա առաջին հերթին դա պետք է անի թուրքական կողմը: Եվ իրենցից դեռ որևէ արձագանք չենք լսել: Կարիք չունեմ ասելու, որ, բնականաբար, հարցը պարունակում է լուրջ մտահոգություն, և մենք շարունակելու ենք դրան հետևել»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց ՝առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031