Բաժիններ՝

Գուտերիշը կոչ է արել «գլուխներն ավազի մեջ չթաքցնել» կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում

Երկրները պետք է ազատվեն ածխի կախվածությունից եւ վճար սահմանեն ածխածնի արտանետումների համար՝ մոլորակի վրա կյաքի պահպանման նպատակով: Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Կլիմայի փոփոխության շուրջը ՄԱԿ-ի պարփակ խորհրդաժողովի (COP-25) բացմանը։

Նա նշել է, որ այժմ մարդկությունը կանգնած է ճամփաբաժանքին: «Հաջորդ տասնամյակի վերջին մենք կհայտնվենք երկու արահետներից մեկին: Կամ մենք կհանձնվենք՝ անցնելով անդառնալի կետը, եւ սպառնալիքի տակ դնելով մոլորակի վրա ամբողջ կենդանականը: Բայց մենք ցանկանում ենք արդյոք, որ մեզ հիշեն որպես մի սերունդ, որը գլուխը թաքցրել է ավազի մեջ, որն զբաղվել է խաբեությամբ, մինչ մոլորակն այրվում էր»,- դիմել է Գուտերիշը խորհրդաժողովի մասնակիցներին:

Մյուս ուղին գլխավոր քարտուղարը համարել է «հույսի ճանապարհ», որը նշանակում է ածխածնի արտանետումների եւ ածխի օգտագործման քանակի անհապաղ նվազեցում: «Այսօր մենք պետք է տարեկան 7,6 տոկոսով նվազեցնենք մթնոլորտ արտանետումների քանակը»,- համոզված է նա: «Եկել է ժամանակն ապացուցելու բնության դեմ պատերազմը դադարեցնելու մեր մտադրության լրջությունը»,- եզրափակել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս