
ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև առեւտրական բանկցությունները դադարեցվել են Հոնկոնգի մասին օրենքի պատճառով

Ամերիկա-չինական առեւտրական համաձայնության հասնելու շուրջը բանակցությունները դադարեցվել են ԱՄՆ-ի կողմից Հոնկոնգում ժողովրդավարության եւ մարդու իրվունքների մասին օրենքի ընդունման պատճառով: Դեկտեմբերի 1-ին այդ մասին հայտնել է Axios լրատվական պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրները Վաշինգտոնի վարչակազմում։
Նրանց խոսքով՝ համաձայնության հասնելու շուրջը կոնսուլտացիաներն այս պահին «դադարեցված են Հոնկոնգի մասին օրենքի պատճառով», ժամանակ է անհրաժեշտ, «որպեսզի (ՉԺՀ-ի նախագահ) Սի Ցզինպինի ներքին քաղաքականությունը հանդարտվի»: Բացի դրանից, նշում է պորտալը, առայժմ չլուծված են մնում մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի՝ ավելի վաղ սամանված մաքսատուրքերի չեղարկմանը, առեւտրական համաձայնությունների կատարման ապահովման մեխանիզմին, ինչպես նաեւ ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնման՝Պեկինի երաշխիքներին:
Կառավարությունում Axios-ի աղբյուրները կարծում են, որ համաձայնագիրն ի վերջո կստորագրվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: