ՆԱՏՕ-ն ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը: Այդ մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է ARD գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 2-ին։
«Մենք հանդես ենք գալիս սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին»,-ասել է նա: Ստոլտենբերգի խոսքով՝ հարկավոր է խոսել Մոսկվայի հետ: «Բայց նաեւ այն իրադրությունում, երբ հարաբերությունների բարելավում տեղի չի ունենում, մենք պետք է ի վիճակի լինենք կարգավորել բարդ հարաբերությունները նրա (Ռուսաստանի) հետ »,-ընդգծել է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: