Բաժիններ՝

Բուրկինա Ֆասոյում առնվազն 14 մարդ է զոհվել եկեղեցու վրա կատարված հարձակման հետևանքով. AFP

Բուրկինա Ֆասոյի արեւելքի Կոմոնջարիիի նահանգում առնվազն 14 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, դեկտեմբերի 1-ին եկեղեցու վրա կատարված հարձակման հետեւանքով: Այդ մասին հաղորդել է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության տեղի ծառայություններին։ Նրանց տեղեկատվությամբ՝ 12 զինված մարդ հարձակվել է ծխականների վրա, զոհվածների թվում են քահանան եւ երեխաներ:

2015 թվականից Բուրկինա Ֆասոյի հյուսիսային շրջանները հաճախակի են ենթարկվում ջիհադականների հարձակումներին: Սակայն վերջին ժամանակներս զինված արմատականներն սկսել են պարբերաբար հարձակումներ կատարել երկրի արեւմուտքում եւ արեւելքում, այդ թվում՝ Բենինի եւ Տոգոյի սահմանների մոտ: Անցած չորս տարում զինյալների ձեռքով զոհվել է ավելի քան 620 մարդ, ներառյալ ուժայիններ եւ քաղաքացիական անձինք:

Ի պատասխան զինյալների ակտիվացման Բուրկինա Ֆասոյի բանակը գոծողություններ է իրականացնում ահաբեկիչների հենակետերի հայտնաբերման եւ ոչնչացման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս