Բաժիններ՝

ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի գիտնականները պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ. «Սինհուա»

Չինացի ու ամերիկացի գիտնականները համատեղ պատվաստանյութ են մշակում նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ համագործակցությունն իրականացվում է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) Բեյլորի բժշկական քոլեջի, Տեխասի համալսարանի բժշկական բաժանմունքի, Նյու Յորքի արյան փոխներարկման կենտրոնի եւ Շանհայի Ֆուդանի համալսարանի վիրուսաբանության չինական կենտրոնի միջեւ: «Դա հիանալի համագործակցություն է: Սակայն պատվաստանյութի մշակումը արագ գործընթաց չէ, եւ պարզ չէ, թե մեզ մոտ օգտագործման համար պատրաստ պատվաստանյութ կլինի արդյոք մինչեւ այս համաճարակի ավարտվելը»,-հայտարարել է Բեյլորի քոլեջի Արեւադարձային բժշկության ազգային դպրոցի դեկան Փիթեր Հոթեզը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031