Բաժիններ՝

Ուհանում մեկ շաբաթում հատուկ հիվանդանոց կկառուցեն նոր տիպի թոքաբորբից բուժման համար

Չինաստանի Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) սկսվել է հազար մահճակալով հիվանդանոցի արագ կառուցումը, որը հատուկ նախատեսված է կորոնավիրուսի նոր տիպի հարուցած թոքաբորբով հիվանդների բուժման համար: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Բուժհաստատությունը, ինչպես նշվում է հաղորդագրություններում, պետք է պատրաստ լինի վեց օրում, որպես նմուշ վերցված է Պեկինի «Սյաոտանշան» հիվանդանոցը, որը մեկ շաբաթում 2003 թվականին Չինաստանի մայրաքաղաքի արվարձանում կառուցվել է ատիպիկ թոքաբորբի (SARS) տարածման թեժ շրջանում:

Ինչպես նշվում է հաղորդագրություններում, նոր հիվանդանոցի գործարկումը թույլ կտա բժշկական ռեսուրսները կենտրոնացնել մեկ վայրում, կրճատել հիվանդների հնարավոր շփումներն առողջների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031