Բաժիններ՝

ԱՀԿ-ն կարող է MERS-ի դեմ պատվաստանյութերն օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիուսի դեմ պատվաստանյութերի (MERS-CoV) մասին տեղեկավտությունն օգտագործել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որը հայտնվել է Չինաստանի Ուհան քաղաքում:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչի հայտարարությունը։ Յազարեւիչի խոսքով՝ ԱՀԿ-ն եւ նրա փորձագետները կարող են ուսումնասիրել MERS վիրուսի դեմ պատվաստանյութերը եւ դրա բուժման եղանակները՝ նոր կորոնավիրուսի դեմ հնարավոր օգտագործման համար: MERS կորոնավիրուսն առաջին անգամ նույնականացվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ այդ տիպի վիրուսով հիվանդացածների թվում մահացությունը հասնում է 35 տոկոսի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս