
Հրաձգություն գերմանական Ռոտ-ամ-Զեում. կան զոհվածներ ու տուժածներ

Անհայտ անձը կրակ է բացել Գերմանիայի հարավ-արեւմուտքում գտնվող Ռոտ-ամ-Զե համայնքում (Բադեն-Վյուրտեմբերգի դաշնային երկրամաս): Այդ մասին ասված է տեղի ոստիկանության՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Սկզբնապես Focus Online հրատարակությունը հայտնել էր վեց զոհվածի մասին: Միջադեպը տեղիէ ունեցել ժամը մոտավորապես 12:45-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:45-ին):
Ոստիկանությունում նշել են, որ հրաձիգը ձերբակալված է:
Տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցներն ու փրկարարները: Ոստիկանության նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի էունեցել կենցաղային հողի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: