
Մահացել է ԱՀԿ-ի գործադիր տնօրեն Փիթեր Սալաման

51 տարեկան հասակում մահացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Փիթեր Սալաման, որը ղեկավարում էր բժշկական ծառայություններով համընդհանուր ընդգրկվածությունն ապահովելու հարցը: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։
«Խորապես վշտացած եմ իմ գործընկեր եւ բարեկամ դոկտոր Փիթեր Սալամանի՝ կյանքից անսպասելի հեռանալու համար: Մեր ամենախորը ցավակցությունն ենք հայտնում Փիթերի ընտանիքին, գործընկերներին ու բարեկամներին»,- գրել է Գեբրեյեսուսն իր Twitter-ում:
Սալաման կազմակերպությունում սկսել է աշխատել 2016 թվականից: Դրանից առաջ նա աշխատել է ՅՈւՆԵՍԿՕ-ում՝ որպես տարածաշրջանային տնօրեն, որը ղեկավարում էր մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան ուղղությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: