Բաժիններ՝

Հոնկոնգում բժշկական դիմակները կտրուկ թանկացել են կորոնավիրուսի պատճառով

Հոնկոնգում բժշկական դիմակների արժեքը վերջին մի քանի օրում զգալիորեն աճել է, ընդ որում թույլատրված է մեկ անձին վաճառել երկու տուփ դիմակից ոչ ավելի: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել են ասիական զանգվածային լրատվամիջոցները։

Որոշ դեղատներում գինը եռապատիկ բարձրացել է: Դիմակներ գնել ցանկացողները երկար հերթեր են կազմել: Նախօրյակին հաղորդվել է, որ Չինաստանում բժշկական դիմակների արտադրության ֆաբրիկաների աշխատակիցները հարկադրված են շտապ կարգով աշխատանքի դուրս գալ, չնայած տոներին՝ լուսնային տոմարով Ամանորին:

Չինաստանի գործարանների ղեկավարությունն աշխատակիցներին շտապ աշխատանքի է կանչել, որպեսզի գլուխ հանեն դիմակների աճող պահանջարկից՝ երկրում վտանգավոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Տոներից զրկված աշխատողներին խոստացել են քառապատիկ բարձր աշխատավարձեր վճարել, հաղորդել է «Իներֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս