Չինաստանը հրապարակել է նոր կորոնավիրուսի լուսանկարն էլեկտրոնային մանրադիտակից
Չինաստանի Ախտածին միկրոօրգանիզեների ազգային պահոցը հունվարի 24-ին հրապարակել է տեղեկատվություն նոր տիպի կորոնավիրուսի մասին եւ դրա առաջին լուսանկարն էլեկտրոնային մանրադիտակից։
Նշվում է, որ երկրի իշխանությունները համապատասխան տեղեկատվությունը հրապարակել են հիվանդության կանխարգելման եւ տարածման վերահսկողության՝ ձեռնարկվող միջոցների շրջանակում, հիվանդություն, որն արդեն 26 մարդու կյանք է խլել:
Կորոնավիրուսի մանրէահիմքի առաջին լուսանկարը, մանրէահիմք, որը կարողացել են առանձնացնել Չինաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետերը, հրապարակվել է Ախտածին միկրոօրգանիզմների պահոցի կայքում եւ արագորեն տարածվել է բոլոր զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: