Բաժիններ՝

Պեկինի մշակութային օբյեկտները փակվել են նոր տիպի թոքաբորբի տարածման պատճառով

Արգելված Քաղաքը (Գուգուն թանգարանը), Չինաստանի ազգային թանգարանը, Պետական գրադարանը, Կերպարվեստի չինական թանգարանը («Մեյշուգուան»), Կատարողական արվեստների ազգային կենտրոնը (Չինաստանի մեծ թատրոնը), Չինաստանի մանկական թատրոնը եւ մշակույթի մի ամբողջ շարք այլ խոշորագույն հիմնարկություններ հունվարի 24-ին հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման պատճառով: Այդ մասին հաղորդվում է այդ հաստատությունների կայքերում:

«Բոլոր ուժերով նոր տիպի թոքաբորբի վիրուսի տարածմանը հակազդելու աշխատանքն իրականացնելու եւ անձնակազմի վարակումը կանխելու նպատակով հունվարի 25-ից փակվում է Գուգուն թանգարանը: Աշխատանքի վերսկսման մասին կհայտարարվի լրացուցիչ»,- մասնավորապես ասված է նախկին ձմեռային կայսերական պալատական համալիրի կայքում, որը հայտնի է նաեւ որպես Արգելված քաղաք:

Հունվարի 23-ին Պեկինի իշխանությունները նաեւ որոշում են ընդունել չեղարկել բոլոր ընդգրկուն հանրային միջոցառումները քաղաքում՝ կանխելու 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակը: «Առաջին տեղը դնելով մարդկանց անվտանգությունն ու առողջությունը, համաճարակի կանխարգելման ու կանխման, մարդկանց զանգվածային կուտակումները կրճատելու եւ կայուն ու երջանիկ Գարնան տոնը (Չունցզե, Նոր տարի՝ լուսնային օրացույցով) ապահովելու համար կուսակցության քաղաքային կոմիտեի եւ Պեկին քաղաքի կառավարության աշխատանքային խմբի որոշմամբ, սկսած այսօրվանից, չեղարկվում են բոլոր խոշոր միջոցառումները»,- ասված է Պեկինի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս