
ԱՀԿ-ն կոչ է արել բոլոր երկրներին նոր կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցներ ձեռնարկել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների կոմիտեի փորձագետները նոր կորոնավիրուսի կապակցությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում բոլոր երկրներին հանձնարարել են պատրաստ լինել հիվանդության պատճառով միջոցներ ձեռնարկելուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Սպասվում է, որ աշխարհում հիվանդանալու դեպքերի հայտնվելը կարող է տարածվել ցանկացած երկրի վրա: Այսպիսով, բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն իրականացնելու զսպման միջոցառումներ, ներառյալ ակտիվ համաճարակաբանական հսկողությունը, վաղ հայտնաբերումը, մեկուսացումը եւ դեպքերի կառավարումը, շփումներին հետեւելը եւ 2019-nCoV վիրուսի հարուցած վարակի հետագա տարածման կանխումը, ինչպես նաեւ ԱՀԿ-ին ամբողջական տվյալների տրամադրումը»,-ասված է հաղորդագրության մեջ: Հիվանդության մի քանի դեպքերի մասին արդեն հայտնի է դարձել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Վիետնամում եւ Սաուդյան Արաբիայում: Մինչդեռ, ինչպես հայտնի է դարձել հունվարի 23-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ձեռնպահ է մնացել միջազգային արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց: Կազմակերպության ղեկավարության հայտարարությամբ՝ ներկայում այդ քայլին դիմելու ժամանակը չէ:
ԱՀԿ-ի փորձագետները պլանավորում են մոտ ժամանակներս հավաքվել եւս մեկ նիստի՝ թոքաբորբի բռնկման շուրջն իրավիճակի գնահատման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: