Բաժիններ՝

Ուկրաինայի բնակչությունը 2001 թվականից կրճատվել է 11,45 միլիոն մարդով

Ուկրաինայի բնակչության թվաքանակը 2001 թվականից կրճատվել է 11,45 միլիոնով եւ կազմել 37 միլիոն: Այդ մասին հայտարարել է նախարարների կաբինետի նախարար Դմիտրի Դուբիլետը՝ ներկայացնելով բնակչության փորձնական մարդահամարի արդյունքները։

Ավելի վաղ Դուբիլետը հայտարարել էր, որ 2020 թվականի վերջին բնակչության մարդահամար կանցկացվի SIM-քարտերի տվյալների վերլուծության օգնությամբ, դա թույլ կտա խնայել 83-124 մլն դոլար: Բնակչության մարդահամարի առաջին փորձնական փուլը Կիեւում անցկացվել է 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 10-ը, երկրորդը՝դեկտեմբերի 14-ից մինչեւ 23-ը:

Նախարարի խոսքով՝ Կիեւի բնակչությունը 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3,7 մլն մարդ: Ուկրաինայի բնակչության նախորդ մարդահամարը տեղի է ունեցել 2001 թվականին, այն ժամանակ երկրի բնակչությունը կազմում էր 48,45 մլն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս