Բաժիններ՝

Հարցումը ցույց է տվել, թե ամերիկացիներն ինչպես են վերաբերվում Թրամփի իմփիչմենթին

Դոնալդ Թրամփի պաշտոնազրկում ցանկացող ամերիկացիների թիվը գրեթե մեկուկես անգամ գերազանցում է նրանց թվաքանակը, ովքեր ցանկանում են, որ նրա վրայից հանվեն մեղադրանքները: Այդ մասին վկայում է հասարակական կարծիքի հարցումը, որն անցկացրել են Reuters գործակալությունը եւ Ipsos ընկերությունը։

Այսպես, հարցման մասնակիցների 44 տոկոսն արտահայտվել է Թրամփին պաշտոնազրկելու օգտին, եւս 15 տոկոսն առաջարկել է Կոնգրեսի պարսավանքը հայտնել նախագահին առանց իրավական հետեւանքների, իսկ 31 տոկոսը հայտարարել է, որ մեղադրանքները պետք է հանել:

Դրա հետ մեկտեղ 72 տոկոսը հանդես է գալիս այն բանի օգտին, որ Սենատում տեղի ունեցող գործընթացում լսեն վկաներին: Նաեւ հարցվածների 70 տոկոսը հանդես է գալիս սենատորների անկողմնակալության օգտին, որոնք գործընթացում երդվյալների ժյուրիի դեր են խաղում:

Հարցումն անցկացվել է հունվարի 17-22-ին ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: Տարբեր հարցերի պատասխանել է 1108-ից մինչեւ 1116 մարդ, վիճակագրական անճշտությունը հասնում է մոտավորապես 5 տոկոսային կետի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս