Մեքսիկայում թունավոր նյութերով երկու վագոն է դուրս ընկել ռելսերից

Մեքսիկայի Քաղաքացիական պատշպանության ազգային ծառայությունը հայտնել է Պուեբլայի նահանգում մարտի լույս 5-ի գիշերը տեղի ունեցած երկաթուղային վթարի մասին, որի հետեւանքով ռելսերից դուրս է ընկել երկու վագուն՝ թունավոր նյութերով, շրջանում տարահանում է հայտարարված։

«Երկաթուղում թունավոր նյութով բեռնված երկու ցիստեռնների վթար է արձանագրված Տլակոտեպեկ դե Խուարեսում, Պուեբլա: Հինգ կիլոմետր շառավղով բնակավայրերում տարահանում է հայտարարված»,- ասված է Twitter-ում ծառայության հաղորդագրության մեջ:

Պատահարի վայրում աշխատում են ազգային գվարդիայի, քաղաքացիական պաշտպանության եւ հասարակական անվտանգության տեղական ուժերի աշխատակիցները: Իշխանությունները խնդրում են չմոտենալ պատահարի վայրին, որտեղ կատարվում են թունավոր պատրաստուկներով միջավայրի աղտոտման ռիսկի վերացման աշխատանքներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031