
Կիմ Չեն Ունը կորոնավիրուսի կապակցությամբ ուղերձ է հղել

ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ունը ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին, որում աջակցություն է հայտնել երկրում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում գործադրվող ջանքերին: Այդ մասին մարտի 5-ին լրագրողների համար անցկացված ճեպազրույցում հայտնել է Մուն Չժե Ինի վարչակազմի ներկայացուցիչը։
«Կիմ Չեն Ունը վստահություն է հայտնել, որ Հարավային Կորեան կկարողանա կասեցնել COVID-19 կորոնավիրուսի (նոր տիպի կոնոնավիրուսի հարուցած հիվանդության) տարածումը»,-նշել է վարչակազմի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Մուն Չժե Ինը պատասխան ուղերձ է հղել ԿԺԴՀ-ի ղեկավարին, որում Կիմ Չեն Ունին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
Մարտի 5-ին Հարավային Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել է 5,7 հազարը, մահացել է 35 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: