
Ստրասբուրգ-Փարիզ ճեպընթացը դուրս է ընկել ռելսերից, կան տասնյակ տուժածներ

Առնվազն 21 մարդ է տուժել այն բանից հետո, երբ Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է ընկել ռելսերից: Այդ մասին հայտնել է Գրանդ-Էսթ տարածաշրջանի պրեֆեկտուրան։
Ավելի վաղ Europe1 ռադիոկայանը հայտնել է, որ Ստրասբուրգից Փարիզ ընթացող գնացքի էեկտրաքարշն ու մի քանի վագոն մարտի 5-ի առավոտյան դուրս են ընկել ռելսերից, ինչի հետեւանքով տուժել է տասը մարդ, այդ թվում՝ շարժակազմի մեքենավարը:
«TGV-ի Ստրասբուրգ-Փարիզ գնացքը… ռելսերից դուրս է ընկել այսօր 07:45-ին Ինգենհայն եւ Զեսոլսհայն գյուղերի միջեւ, գնացքում եղել է 348 ուղեւոր»,-ասված է պրեֆեկտուրայի հայտարարության մեջ: Նախնական տվյալներով՝ տուժել է 21 մարդ, նրանցից մեկը ծանր վերքեր է ստացել: Տեղում աշխատում է 92 հրշեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: