Իտալիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ պարենամթերքի նախարարությունը կազմել է երկրի ամենահին ծառերի ցուցակը։
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությունը:
Եվրասիայի մութ ու անազատ տարածաշրջանում առանձնանում է երկու լուսավոր կետ. հանրահայտ Freedom House կազմակերպության կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանն ու Վրաստանը, լինելով մասնակի ազատ երկրներ, անազատ տարածաշրջանի առավել ազատ երկրներից են: Լիովին ազատ երկիր Եվրասիայում չկա:
ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թարմփը և Սի Ծինփինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղիները:
«Կողմերը որոշակի հարցերի շուրջ պայմանավորվում են, ինչ-ինչ հարցերի շուրջ կա կոնսենսուս, բայց խուսափում են քաղաքական պատասխանատվություն ստանձնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրության են արժանանում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Չեմ կարծում, թե Սերգեյ Լավրովը որևէ նոր բան է ասել: Զիջումներ պահանջվում են երկու կողմերից, այդ ցավոտ զիջումները վերաբերում են երկու կողմերին»:
ԿԺԴՀ-ն 140 մարդուց բաղկացած նվագախումբ կուղարկի ձմեռային Օլիմպիադային, որը փետրվարի 9-ից մինչեւ 25-ն անցկացվելու է հարավկորեական Փյոնչհան քաղաքում:
Соса-Соla ընկերությունը 2017 թվականին ամբողջ աշխարհում 500 ըմպելիքների բաղադրության մեջ 30-80 տոկոսով նվազեցրել է շաքարի պարունակությունը:
Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը 2017-ին արդյունահանել է 7 մլն 427,1 տոննա նավթ:
Թուրքիայի զինված ուժերը թուրք-սիրիական սահմանային Հաթայ նահանգում շարունակում են զինտեխնիկա կուտակել և այնտեղ է ուղարկվել ևս 10 տանկ:
«Անչափահաս ներգաղթյալների եւ սահմանային անվտանգության հարցով համաձայնությունը հասանելի է»։ Երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատների առաջնորդ սենատոր Չակ Շումերն անցած շաբաթ այս խոսքերով ելույթ էր ունենում Սենատում, գործարքն իրոք հասանելի էր թվում, սակայն, ժամեր անց նախագահ Թրամփի ենթադրյալ կոշտ հայտարարությունը Հաիթիի նման աղքատ երկրների վերաբերյալ փոխեց իրավիճակը
Հրաբուխը սկսել է ժայթքել գիշերվանից և ժայթքումը դեռևս շարունակվում է:
Ըստ ճարպակալված բնակչության ցուցանիշի՝ Թուրքիան 4-րդ երկիրն է աշխարհում: Թուրքական «İhlas» գործակալության տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել մամուլի վերլուծությամբ զբաղվող «Ajans Pres» գործակալության անցկացրած հետազոտությունից:
ԱԶԿ-ի իշխանության գալու ժամանակ Թուրքիան բազում խնդիրներ ուներ իր հարևանների հետ։
Լոնդոնում աշխատանքն է սկսել ԱՄՆ-ի նոր դեսպանատունը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասի Նայն Էլմս լեյն փողոցում:
Վրաստանի կենտրոնական բանկի տեղեկատվությամբ, 2017 թվականի դեկտեմբերին երկիր մտած տրանսֆերտների ծավալը կազմել է 138.4 միլիոն ամերիկյան դոլար, ինչը 16.3 տոկոսով ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր չեն թույլ տալ Կալե քաղաքի մերձակայքում միգրանտների անօրինական ճամբարի վերստեղծումը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը ահաբեկչություն էորակել «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչի սպանությունը Կոսովոյում:
74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի երաժիշտ Էդվին Հոքինսը, որն առավել հայտնի է որպես հոսփել ժանրի Oh Happy Day երգի հեղինակ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Ջավադ Մոհամադ Զարիֆի հետ հունվարի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է սիրիական կարգավորումը եւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրադրությունը:
Չճանաչված Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Թաչին դատապարտել է սերբ քաղաքական գործիչ, «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Օլիվեր Իվանովիչի սպանությունը։
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի Սահմանադրությանը եւ Տարածաշրջանային կանոնադրությանը հավատարմության երդում է տվել անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին ինքնավարությունում կայացած ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ ստանալու համար:
NHK ճապոնական հանրային հեռուստատեսությունը հունվարի 16-ին սխալմամբ հաղորդել է ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի արձակման եւ բնակչության արտակարգ իրազեկման J-Alert կառավարական համակարգի գործելու մասին, որը շտապ տարհանման կոչ է անում:
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները թռիչքային-տակտիկական վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները:
Ֆիլիպինների իշխանությունները շարունակում են տեղի բնակիչների տարահանումը Մայոն հրաբխի ժայթքման՝ պահպանվող սպառնալիքի պատճառով:
Սերբիայի պատվիրակությունն ընդհատում է Պրիշտինայի հետ Բրյուսելում ընթացող տեխնիկական երկխոսությունը եւ Բելգրադ է վերադառնում Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանության վերաբերյալ տեղեկատվությունից հետո:
Ադրբեջանի Աղդաշի շրջանում հունվարի 15-ին ինքնահրկիզվել է նույն շրջանի 37-ամյա բնակիչ Գասանգա Սեխբյատովը:
Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը Ուկրաինայի հակամարտության շրջանակներում:
Ստամբուլի Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցում հունվարի 20-ին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին նվիրված համերգ կկազմակերպվի: