Բաժիններ՝

Իսպանիայի Տեներիֆե կղզին ամբողջովին մնացել է առանց լույսի

Տեներիֆե կղզին (Իսպանիա, Կանարյան կղզիներ) ամբողջովին մնացել է առանց լույսի: Այդ մասին հաղորդել է Կանարյան կղզիների 112 արտակարգ ծառայությունը:

«Red Elռctrica-ն եւ Endesa-ն (ընկերություններ) հայտնում են Տեներիֆե կղզում էլեկտրականության անջատման մասին:

Աշխատանքներ են տարվում էլեկտրամատակարումը վերականգնելու ուղղությամբ»,-հաղորդվում է ծառայության Twitter-ում:

Red Elռctrica ընկերության տվյալներով՝ էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:43-ին (Երեւանի ժամանակով 12:43-ին):

Ներկայում վերականգնվել է կղզու էլեկտրամատակարարման 20 տոկոսը: 2019 թվականի սեպտեմբերին Տեներիֆե կղզին նույնպես առանց լույսի էր մնացել: Այն ժամանակ հաղորդվել էր, որ կղզում էլեկտրականության անջատման պատճառ կարող է դառնալ պայթյունը ենթակայանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս