ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել է Սիրիայում Միացյալ Նահանգների հինգ գլխավոր նպատակները։
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հունվարի 17-ին նիստ է գումարել, որի օրակարգում Սիրիայի հյուսիսում Միացյալ Նահանգների կողմից քրդական ուժերից սահմանների անվտանգության ուժեր ստեղծելու հարցն էր:
«Մինչ արտաքին քաղաքականության վերանայումը ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսական ռազմավարության ճիշտ գնահատում պետք է իրականացվի»:
«Google-ի գաղափարական արձագանքը» վերնագրով ծավալուն փաստաթղթի հեղինակ Ջեյմս Դամորը երկուշաբթի օրը իր փաստաբանի հետ հրավիրել էր մամլո ասուլիս՝ կապված Google ընկերության դեմ իր ձեռնարկած իրավական քայլերի մասին:
2017 թ. դեկտեմբերի 30-ին հանրածանոթ թուրք քաղաքագետ, լրագրող և գրող Չենգիզ Աքթարը հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և կարեկցական հոդված: «Անցյալի բռնության դիմակայումն ավելի մեծ բռնությամբ» խորագիրը կրող Աքթարի հոդվածը տեղադրված է Ahvalnews.com արտասահմանյան կայքէջում՝ թուրքական կառավարության ճնշող վարչակարգի հասանելիությունից դուրս։
Կրակովում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր կառավարության կազմում ստեղծել է «մենակ մարդկանց նախարարի» նոր պաշտոն, որում նշանակել է սպորտի եւ քաղաքացիական հասարակության հարցերի խորհրդարանական փոխնախարար Թրեյսի Քրաուչին։
Twitter ընկերությունում մեկնաբանել են Project Veritas կազմակերպության հայտարարություններն այն մասին, թե ընկերության աշխատակիցները կարդում են օգտատերերի անձնական հաղորդագրությունները:
Ղազախստանի ոստիկանության աշխատակիցը ոչ սթափ վիճակում Porsche Cayenne-ի ղեկին Աստանայում բախվել է երկրի նախագահ Նուսուլթան Նազարբաևի նստավայրի ցանկապատին:
Ռուսաստանում երկուշաբթի պաշտոնապես սկսվել է նախագահական պայքարը, որն ավարտվելու է մարտի 18-ի ընտրություններով: Երկրի Դուման նախապես որոշում էր ընդունել նախագահական ընտրությունները մարտի 18-ին տեղափոխելու վերաբերյալ, որը նաեւ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման օրն է:
Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN», «ROKETSAN» ընկերությունները, «TÜBİTAK SAGE» ուսումնասիրությունների կենտրոնը, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության հետ համաձայնագիր են կնքել, սեփական արտադրության հեռահար ՀՕՊ համակարգեր համատեղ արտադրության հարցում:
Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը նամակ է հղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ կոչ անելով թուրքական իշխանություններին կյանքի կոչել Սահմանադրական դատարանի որոշումը՝ ազատ արձակելու բանտարկված լրագրողներ Մեհմեթ Ալթանին և Շահին Ալփային:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ձերբակալվել են ամուսիններ Դեյվիդ և Լուիս Թուրփինները, որոնց մեղադրում են իրենց 12 երեխաներին պատանդ պահելու ու տանը նրանց համար անմարդկային պայմաններ ստեղծելու մեջ:
Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» դիմել է միջազգային հանրությանը և խնդրել քայլեր ձեռնարկել Թուրքիայի կողմից Աֆրինի գնդակոծումը դադարեցնելու ուղղությամբ:
Թուրքիայի զինված ուժերը թուրք-սիրիական սահմանը անօրինական ճանապարհով հատել ցանկացող 771 անձի են ձերբակալել:
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հունվարի 17-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստման ընթացքը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ թուրքական ԶՈւ-ն սիրիական Աֆրինում քրդերի դեմ գործողություններ իրականացնելուց հետո կարող է ընդլայնել ռազմական գործողությունները և հասնել Եփրատի արևելյան ափին գտնվող Մանբի բնակավայր:
Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով մահացել է ինքնաթիռում գտնվող երեք մարդ՝ երկու օդաչուն և տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչը:
«Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ռոժե Տորենը, որը պաշտպանում է ինքնավարության անկախությունը, հունվարի 17-ին ընտրվել է տարածաշրջանային խորհրդարանի նախագահ:
Շաբաթվա որոշակի օրերին հասարակական տրանսպորտը Թբիլիսիում կաշխատի գիշային ժամերին:
Նախաձեռնող խումբը հանդես է եկել Նոր Կալիֆոռնիայի նահանգ հիմնելու օգտին, քանի որ Կալիֆոռնիայի նահանգը, նրա կարծիքով, դարձել է «անկառավարելի»:
Հունաստանի եւ Մակեդոնիայի ներկայացուցիչները հունվարի 17-ին վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան պատճառով տարաձայնությունների կարգավորման շուրջը:
Ստամբուլում մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեջ մեղադրվող անձը՝ 24-ամյա Մ. Մ.-ն, ում թուրքական լրատվամիջոցները ներկայացրել էին որպես Հայաստանի քաղաքացի, իրականում Թուրքիայի քաղաքացի է:
ԱՄՆ-ում 74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի ռեժիսոր, «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմի ստեղծող Հյու Ուիլսոնը:
Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կցանկանար, որ Մեծ Բրիտանիան լինի Եվրամիության անդամ:
«Միասին մենք ուժեղ կլինենք». այս կարգախոսով է Բուլղարիան ստանձնում է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան:
Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվել են 2018 թ. առաջին հրամանատարական հավաքները:
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը կարգադրել է երկրի բոլոր մարզերում մանկավարժական ինստիտուտներ բացել մայրաքաղաքի ուսումնական հաստատության օրինակով:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի պլանավորում ներում շնորհել Միխեիլ Սահակաշվիլիին, որը բացակա դատապարտվել է հայրենիքում: