Մոսկվային, մեղմ ասած, «не до Пашиняна». Դուբնով․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ, վերլուծաբան Վադիմ Դուբնովը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Փաշինյան-Պուտին շփումների բացակայությունը, ասել է․ «Մոսկվային, մեղմ ասած, «не до Пашиняна», Փաշինյանի տեսանկյունից էլ՝ ընդհանուր առմամբ, որքան նա քիչ գործ ունենա Մոսկվայի հետ, այնքան իր համար ավելի լավ։ Աշխատանքային գործընթաց կա, այլ ուղղություններով փորձել իրավիճակ փոխել երևի թե նպատակահարմար չեն համարում»։

Նշենք, որ համավարակի պայմաններում երկրների ղեկավարները հիմնականում բարձրաստիճան հարաբերությունները ծավալում են կանոնավոր հեռախոսազրույցների միջոցով, որոնք չափազանց հազվադեպ են Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների դեպքում։ Ինչ վերաբերում է նրանց միջև խնդիրներին, ապա Վադիմ Դուբնովն ասել է, որ՝ այո, խնդիրներ միշտ եղել են, նոր խնդիրներ չեն դրանք։ «Հայաստանյան ներքաղաքական կյանքում վերջին շրջանում այլ գործընթացներ չկան, ամեն ինչ նույնն է, տավուշյան զարգացումները դեռ մարսման փուլում են, եթե խոսենք արտաքին ոլորտից։ Նոր խնդիրների աղբյուրներ հայ-ռուսական հարաբերություններում չկան»,- ասել է Դուբնովը։ Անդրադառնալով ՌԴ դեսպան Կոպիրկինի և ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հանդիպմանը՝ Դուբնովն ասել է, որ այդ հանդիպման մեջ որևէ ճակատագրական բան չկա։ «Հետաքրքիր զրուցել են՝ առանց մեծ քաղաքական մտադրությունների։ Տեր-Պետրոսյանի համար, անկասկած, դա կարևոր է, քանի որ նա ցանկություն ունի մնալ քաղաքական օրակարգում, որի իրավունքն ունի»,- նշել է Դուբնովը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս