ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռուզվելտ» էսկադրային ականակիրն ուղևորվում է Սև ծով
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռուզվելտ» էսկադրային ականակիրն ուղեւորվում է Սեւ ծով՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերների եւ դաշնակիցների հետ «ծովում անվտանգության ապահովման գործողություններ անցկացնելու համար»: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի մամուլի ծառայությունը:
«2020 թվականի սեպտեմբերի տասնհինգին «Առլի Բերք» տեսակի կառավարվող հրթիռային զենքով էսկադրային ականակիրն սկսել է հյուսիսային ուղղությամբ Սեւ ծով անցումը՝ տարածաշրջանի գործընկերների եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ համատեղ ծովում անվտանգության ապահովման գործողություններ անցկացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ սա 2020 թվականի սկզբից ի վեր վեցերորդ անգամն է լինելու, երբ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը մտնում է Սեւ ծով:
Ավելի վաղ հուլիսին Ուկրաինայի հետ համատեղ Sea Breeze 2020 վարժանքներին մասնակցության համար Սեւ ծով էր մտել «Փորթեր» էսկադրային ականակիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: