Բաժիններ՝

Թուրքիայում 1 օրում կորոնավարակի 1742 նոր դեպք է գրանցվել

Թուրքիայում սեպտեմբերի 15-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 67 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 110․412 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1742 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  1.202 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 261.260 մարդ, իսկ 1327 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 294.620 և մահվան 7․186 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 742.535-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս