Բաժիններ՝

Թրամփը որոշել է Ամերիկան «մեծ» դարձնել ՄիԳ-29-ի և ԱԿ-74-ի օգնությամբ

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբն իր գովազդային արշավում, որը նվիրված է ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններին, օգտագործել է ռուսական ինքնաթիռների եւ ինքնաձիգների պատկերներով լուսանկարներ: Այդ մասին հաղորդել է Politico թերթը:

«Զորակցիր մեր զորքերին» կոչով պլակատի վրա պատկերված են զենքով զինվորականների մի քանի ստվերապատկերներ, որոնց ֆոնին թռչում են երեք կործանիչներ:

Թերթի կողմից կազմակերպված հարցմանը մասնակցած փորձագետները եկել են այն եզրակացության, որ նկարում պատկերված է ռուսական արտադրության ՄիԳ-29, իսկ զինծառայողներից մեկի ձեռքին ԱԿ-74 ինքնաձիգ է:

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 3-ին. պետության գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր թեկնածությունն է առաջադրել երկրորդ ժամկետի համար եւ այդ պաշտոնի համար պայքարելու է դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս