Բաժիններ՝

Կորոնավիրուսը Վրաստանում. թեժ կետ է մնում Աջարիան, Թբիլիսին առայժմ դիմանում է

Վրաստանում վերջին օրը հատնաբերել են կորոնավիրուսային վարակի 170 նոր դեպք, որոնց մեծ մասը կապված է Աջարիայի հետ, լրագրողներն հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան։

Մասնավորապես, Բաթումում վերջին օրը հայտնաբերել են 124 դեպք, Թբիլիսիում՝ 20, Քութայիսում՝ (Իմերեթ) 13, Զուգդիդում (Սամեգրելու Զեմո Սվանեթ)՝ վեց, Օզուրգեթում (Գուրիա)՝ երեք, Մցխեթում (Մցխեթ Մթիանեթ)՝ երեք, Ցագերում (Ռաչա Լեչխումի Քվեմո Սվանեթ)՝ մեկ:

Մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է 12 մարդ: Այս պահին COVID-կենտրոններում է մնում 1 154 ախտահարված հիվանդ: Նրանցից հինգի վիճակն օրհասական է, 35-ինը՝ ծանր:

Անմիջականորեն Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում է գտնվում 33 ախտահարված, նրանցից մեկի վիճակն օրհասական է, իսկ երեքինը՝ ծանր: Նոր դեպքերից այս կլինիկա է բերվել տասը հիվանդ:

Վերջին օրը Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 2 562: Բուժվել է 1 381 մարդ, մահացել՝ 19-ը:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս