Բաժիններ՝

Լիբիայի ԱՀԿ-ի ղեկավարը մտադիր է հայտարարել իր պաշտոնաթողության մասին. Bloomberg

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջին մտադիր է հայտարարել իր պաշտոնաթողության մասին, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված պաշտոնյաների:

Հաղորդվում է, որ Սարաջին իր պաշտոնաթողության մասին պլանները քննարկել է լիբիացի եւ միջազգային գործընկերների հետ։

Գործակալության մի շարք աղբյուրների տվյալներով, նա իր որոշման մասին կհայտարարի մինչեւ շաբաթվա վերջը:

Գործակալությունը նշում է, որ Սարաջին կշարունակի կատարել իր պարտականությունները մինչեւ Ժնեւի բանակցությունները, որոնք տեղի են ունենալու հաջորդ ամսին: Ֆայեզ Սարաջին ԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 2016 թվականի մարտի 31-ից:

Լիբիայում շարունակվում է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը ղեկավարում է Տրիպոլին եւ երկրի արեւմուտքի տարածքները, եւ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջեւ, որը համագործակցում է արեւելքում նիստեր գումարող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան եւ Քատարը, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս