Ադրբեջանի բնապահպանության նախարարության հաղորդմամբ՝ դեռևս չի հաջողվում մարել Ալտիագաչի ազգային պարկում բռնկված հրդեհը:
Մյանմայի հյուսիսում առնվազն 23 մարդ է զոհվել սողանքից հետո, եւս չորսը համարվում է անհայտ կորած:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 4 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա։ Նախատեսվում է, որ այցը կայանալու է սեպտեմբերի վերջին։
Սոչիում ութ մարդ է զոհվել մասնավոր տանը տեղի ունեցած հրդեհից:
Սիրիայի Իդլիբի նահանգի խաղաղ բնակիչները, որն առայժմ գտնվում է զինյալների վերահսկողության ներքո, դուրս են գալիս Աբու Էդ Դուհուր ավանում ռուսաստանցի զինվորականների կազմակերպած հումանիտար միջանցքով:
Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում մոլեգնող խոշոր անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է վեցի:
Թուրքիայի «Անկախ հաղորդակցման ցանց» (BİA) կազմակերպությունը զեկույց է հրապարակել 2018թ․ ապրիլ-հունիս ժամանակահատվածում երկրում մամուլի և լրագրողների վիճակի վերաբերյալ։
Սույն թվականի հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 28-ին ժամը 22:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 8.330 և արևելյան երկայնության 116.490 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Մատարամ քաղաքից 53 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ:
«Հատկապես հաշվի առնելով հետհեղափոխական իրավիճակը Հայաստանում, ի հայտ եկած նոր իրողություններն ու տվյալ հարցի բարդ բնույթը, Մոսկվան կխուսափի անդրադառնալ Հայաստանի ներքին զարգացումներին»
«Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումները, ըստ իս, ՀԱՊԿ անդամ երկրների համար վհատեցնող են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն:
Թուրք աստվածաբան, պրոֆեսոր Ջևաթ Աքշիթը պնդում է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը վաղուց մահացել է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ հայտարարել է, որ չի հանդուրժի ամերիկյան ընտրություններին արտաքին միջամտություն:
Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպությունը (OECD) Թուրքիայի տնտեսության վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել։ Զեկույցի համաձայն՝ 2018թ․ Թուրքիայի համար կանխատեսվել է 5․1 տոկոս, 2019թ․՝ 4․8 տոկոս տնտեսական աճ։
Ճապոնիայի հարավարևելյան հատվածի բնակիչները զգուշացվել են էվակուացիայի մասին՝ կապված «Ջոնդարի» անվամբ հզոր թայֆունի հետ:
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է միջազգային կառույցներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկրօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության առնչությամբ:
«Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է որակում Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու ՀՀ ԱԳՆ հայտարարությունը»,- այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին:
Հնդկաստանի հյուսիսում, մասնավորապես, Ուտար Պրադեշ նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 49 մարդ:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասնում է 160-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։
Ադրբեջանական բանակում հուլիսի 26-ին զինակիցների կողմից սպանվել է 1999թ. ծնված զինծառայող Արիֆ Մամեդովը:
Բրիտանացիների գրեթե կեսը հանդես է եկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնական պայմանների շուրջը հանրաքվե անցկացնելու օգտին:
«ԵՄ-ն ուշի ուշով կհետևի երևանյան իրադարձությունների ելքին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կոնրադ Զաշտովտը:
Եվրամիությունը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ քննարկել գյուղատնտեսության ոլորտն՝ առետրի շուրջը Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններում, հայտարարել է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովը ընդունել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող որոշման նախագիծ։ Այդ նախագծով սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի նկատմամբ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկ ստանալու հարցում։
Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Որպես ցանկացած ժողովրդավար երկիր՝ Հայաստանը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությանը:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է BRICS+ ձեւաչափով համագործակցությանն ավելի շատ ուշադրություն նվիրելու անհրաժեշտության մասին:
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հայտարարել է, որ G20-ում իր երկրի նախագահությունն անցնում է հրատապ խնդիրների լուծման գործում փոխհամաձայնության որոնման ոգով։