ԱՄՆ-ը կոշտ է արձագանքել Թուքիայի հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին մեղադրանքներին

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի հայտարարությունները՝ 2016 թվականի հեղաշրջման փորձին Միացյալ Նահանգների ներգրավման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պնդել էր, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ն:

«Միացյալ Նահանգները 2016 թվականի հեղաշրջման փորձում ներգրավված չի եղել և անմիջապես դատապարտել է այն: Վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված անհիմն պնդումներն ամբողջությամբ կեղծ են:

Այդ մեկնաբանությունները և Թուրքիայում իրադարձությունների համար ԱՄՆ պատասխանատվության մասին այլ անհիմն ու անպատասխանատու պնդումները չեն համապատասխանում Թուրքիայի՝ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ և ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակի հետ», – ասված է Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728