Բաժիններ՝

Հնդկաստանում սառցադաշտի սողքի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Հնդկաստանի Ութարաքհանդի նահանգում սառցադաշտի սողքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Այդ մասին հաղորդել է Չամոլիի օկրուգի ոստիկանությունը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ պատահարը։ «Շարունակվում է այն անձանց փրկելու գործողությունը, որոնք հայտնվել են թունելում: Փորձեր են արվում ուղի բացել շինարարական տեխնիկայի օգնությամբ թունելի ներս թափանցելու համար:

Ներկայում փրկվել է 15 մարդ, եւ տարբեր վայրերից դուրս է բերվել 14 մարմին»,-Twitter-ում հաղորդել է ոստիկանությունը: Հնդկաստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ փետրվարի 7-ի առավոտյան սառցադաշտի սողքը ջրի մակարդակի բարձրացման է հանգեցրել Ռիշիգանգա գետում, որը ողողել է 13,2 մեգավատ հզորությամբ «Ռիշիգանգա» հիդրոէլեկտրակայանը: Որոնողական գործողությանը մասնակցում են ազգային եւ տեղի փրկարարները, Հնդկա-տիբեթական ոստիկանության աշխատակիցները եւ զինվորականները:

Փրկարարներին հաջողվել է դուրս բերել 15 մարդու, որոնք կառուցում էին «Տապովան» հիդրոէլեկտրակայանը եւ արտակարգ պատահարի պահին գտնվում էին թունելում: Ներկայում շարունակվում է եւս մեկ թունելից աշխատողներին դուրս բերելու գործողությունը: Ըստ նախնական գնահատումների՝ այնտեղ կարող է գտնվել 30-ից մինչեւ 35 մարդ: Ինչպես նախօրյակին հաղորդել է Աղետների կառավարման պետական կենտրոնը ընդամենը անհետ կորած է համարվում մոտավորապես 170 մարդ, հիմնականում՝ հիդրոէլեկտրակայանների աշխատողներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս