Բաժիններ՝

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում Փաշինյանից

Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում երկրի Պաշտպանության նախարարության շենքի դիմաց:

«Ինձ պետք է Փաշինյանի օգնությունը: Խնդրում եմ: Ես փնտրել եմ որդուս, որպեսզի գտնեմ նրան: Պաշտպանության նախարարությունից ոչ մեկը մեզ ընդաջառ չի գնացել»,- հայտնել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ միակ ելքը համարելով Հայաստանի վարչապետին դիմելը:

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները նշել են, որ ՊՆ-ից իրենց չեն ընդունել և չեն պատասխանել իրենց հեռախոսազանգերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728