Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր է վերադառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ. AP

ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է վերականգնել փոխգործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) հետ: Փետրվարի 7-ին այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։

Պաշտոնատար անձանց թվից գործակալության աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արդեն օրվա ընթացքում կհայտարարի այն մասին, որ երկիրը «կվերադառնա Ժնեւում գործող այդ կառույց՝ որպես դիտորդ՝ մտադրվելով հասնել» ՄԻԽ-ի «լիարժեք անդամի ընտրության»: Գործակալությունն արձանագրում է, որ «այս որոշմումը, հավանաբար, կհարուցի» ԱՄՆ-ում «պահապնողական օրենսդիրների, ինչպես նաեւ Իսրայելի պաշտպանությամբ հանդես եկող ուժրի քննադատությունը: Ինչպես նշված է նյութում, Բայդենի վարչակազմը կարծում է, որ ՄԻԽ-ը «պետք է բարենորոգվի», իսկ դրան հասնելու առավել արդյունավետ մեթոդը «փոխգործակցությունն է նրանց հետ՝ ղեկավարվելով սկզբունքներով»:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ ՄԻԽ-ը «կարեւոր ֆորում է նրանց համար, ովքեր պայքարում են բռնության եւ անարդարության դեմ ամբողջ աշխարհում: Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է մասնակցել ՄԻԽ-ի աշխատանքին, որպեսզի «լիակատր չափով իրականացնի դրա ներուժը», նշված է հրապարակման մեջ: Վաշինգտոնը 2018 թվականին հայտարարել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին՝ այդ որոշումը պատճառաբանելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի նկատմամբ կազմակերպության կանխակալ վերաբերմունքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս