ԱՄՆ չի պատրաստվում վերացնել պատժամիջոցները՝ Իրանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար. Բայդեն

CBS News հեռուստաընկերությանը  տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ վերջինիս հետ բանակցություններ վերսկսելու համար: Խոսքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հնարավոր վերականագման մասին է:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը դուրս էր բերել ԱՄՆ-ը Իրանի միջուկային համաձայնագրից:

Բայդենը բացասական պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն առաջինը կվերացնի պատժամիջոցները` Իրանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: Միևնույն ժամանակ, նախագահը հասկացրել է, որ Իրանը նախ պետք է դադարեցնի ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքները, որոնք խախտում են միջուկային համաձայնագիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728