Եվրահանձնաժողովի ղեկավարը ԵՄ-ի անդամներին խնդրել է Ուկրաինային նվիրել պատվաստանյութերի մի մասը
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրամիության երկրներին խնդրել է Ուկրաինային նվիրել կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութերի մի մասը: Այդ մասին նա հայտնել է տեսաուղերձում, որը Կիեւում տարածվել է «Ուկրաինա 30: Կորոնավիրուս. մարտահրավերներ եւ պատասխաններ» համաժողովում:
«Ի լրումն COVAX-ի ես Եվրամիության մյուս անդամներին խնդրեցի պատվաստանյութերի մի մասը նվիրել Ուկրաինային»,- նշել է նա: Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ COVAX-ի գծով պատվաստանյութերի առաջին դեղաչափերն Ուկրաինան կստանա փետրվարին, իսկ մինչեւ ամառ՝ եւս մի քանի միլիոն դեղաչափ:
Նա նաեւ հիշեցրել է, որ համավարակի սկզբից ի վեր ԵՄ-ն օգնել է Կիեւին բժշկական դիմակներով եւ թոքերի արհեստական օդափոխության ապարատներով, ինչպես նաեւ 200 միլիոն եվրո է փոխանցել կարանտինի ժամանակ ուկրաինական գործարարության օժանդակման համար:
Կիեւը բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհի արտադրողների հետ, բացի Ռուսաստանի արտադրողներից: Անցյալ տարվա վերջին կնքվել է Չինաստանի Sinovac Biotech ընկերության ավելի 1,9 միլիոն դեղաչափի մատակարարման պայմանագիր: Ուկրաինան նաեւ սպասում է պատվաստանյութի մատակարարումներ COVAX ծրագրով:
Անցյալ շաբաթվա վերջին երկրի իշխանությունները հայտնել են, որ փետրվարին երկիրը կստնա COVID-19-ի դեմ AstraZeneca и Novavax ընկերությունների պատվաստանյութի առաջին դեղաչափերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: