Թուրքական լիրան բարելավել է դիրքերը դոլարի նկատմամբ
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, չնայած 2020թ. չորրորդ եռամսյակում օրեցօր թարմացվող արժեզրկման պատմական ռեկորդներին, վերջին շրջանում սկսել է բարելավել դիրքերը ամերիկյան դոլարի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արժևորման միտում նկատվեց Թուրքիայի կենտրոնական բանկի՝ փոխարժեքի շուկայում լիրայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ որոշ միջամտություններ անելու վերաբերյալ հայտարարությունից հետո։ Lիրայի դիրքերը աննշան կերպով բարելավվել են:
2020թ. նոյեմբերին 1 դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր, այս շաբաթ սահմանվել է 7.02 լիրա փոխարժեք:
Թուրքիայի կենտրոնական բանկը նոր դրամական քաղաքականության ֆոնին նախատեսում է, որ 2023թ.1 դոլարի նկատմամբ սահմանված փոխարժեքը հացնել 5 լիրայի: