Էկվադորում տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլը
Էկվադորի նախագահի թեկնածումներից ոչ մեկը կանխապես չի ստացել ընտրողների բավականաչափ պաշտպանությունն առաջին փուլում հաղթելու համար: Այդ մասին են վկայում Ազգային ընտրական խորհրդի տվյալները, որոնք փետրվարի 7-ին ստացվել են ձայների արագ հաշվումից հետո:
Այսպես, Անդրես Արաուսը, որը ներկայացնում է «Դաշինք հանուն հույսի» ձախ կենտրոնամետ կոալիցիան, հավաքել է ձայների 31,5 տոկոսը: Երկրորդ տեղում է գտնվում Յակու Պերեսը ձախ «Շարժում հանուն Պաչակուտիկ բազմազգ միասնության» (20,04 տոկոս), երրորդում՝ աջ կենտրոնմետ «ԿՌԵՕ շարժման թեկնածմու նախկին բանկիր Գիլիերմո Լասսոն (19,97 տոկոս): Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը կամ 40 տոկոսից ավելի՝ պայմանով, որ նրա տարբերությունն ամենամոտ մցակցից կազմի 10 տոկոսից ոչ պակաս: Ինչպես սպասվում է, ապրիլի 11-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն առավել թվով ձաներ հավաքած երկու թեկնածուները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: