ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առնչությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից հուլիսի 31-ին հրապարակված հայտարարությունից օրեր առաջ «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացրել էր.
Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում, որին պատուհասել են հզոր մուսոնային անձրեւները, մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն 106 մարդ, եւս ավելի քան հարյուր բնակիչներ վերքեր են ստացել:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան օգոստոսի 1-ին ասել է, որ Իսպանայի միապետը՝ Ֆիլիպ Վեցերորդը, այլեւս տարածաշրջանի բնակիչների թարգավորը չէ:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը ԵԱՀԿ անդամ երկրներին կոչ է արել պահանջել Հայաստանից դուրս բերել զորքերը Ղարաբաղից: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Հարավային Կորեայում օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-ին նոր ռեկորդ է սահմանել:
Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։
Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմական օդակայանում սկսվել են «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner) թվով չորրորդ բազմազգ զորավարժությունները՝ «Ուժը միասնության մեջ 1» կարգախոսի ներքո:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կկրճատի իր ամառային արձակուրդը, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին փորձի համոզել մեղմացնելու Brexit-ի նկատմամբ իր դիրքորոշումը:
«Սա միջամտություն չէ ՀՀ ներքին գործերին, ի սեր Աստծո, պարզապես դիվանագիտությունն այլ կերպ կարող էր աշխատել: Խոսքը ՀՀ քաղաքացու մասին է, ով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար է, Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը Ռուսաստանը չի արձագանքում, դա ՀՀ ներքին գործն է, սակայն, երբ ՀՀ-ն ձերբակալում է մարդու, ով ղեկավարում է նման կառույց, դա չի կարող չանհանգստացնել»:
Իրանի խորհրդարանը երկրի նախագահ Հասան Ռոուհանիին մեկ ամիս է տվել տնտեսական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ կառավարության գործողությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար:
Եվրահանձնաժողովն առաջիկա օրերս Իսպանիային 20 մլն եվրոն գերազանցող օգնության փաթեթ կտրամադրի Մարոկկոյից ժամանած միգրանտների հետ կապված իրադրությունը կարգավորելու համար:
Գողերը Շվեդիայի Ստրենգնես քաղաքի (Ստոկհոլմից հյուսիս) մայր տաճարից տարել են Շվեդիայի Կառլոս IX թագավորի եւ նրա կնոջ թագերը, ինչպես նաեւ թագավորական աշխարհագունդը:
Ցանցում տեսանյութ է հայտնվել Aeromexico ավիաընկերության Embraer 90 մարդատար ինքնաթիռի կործանման վայրից:
Եվրամիությունը պատրաստվում է հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբեր սցենարների:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն Արցախի անվտանգության առումով վտանգ չի պարունակում։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ուժի մեջ է մնում՝ հակառակ ԱՄՆ-ի բոյկոտին:
Ավանդաբար Ադրբեջանի մյուս ուժային կառույցները, այդ թվում ՊՍԾ-ն Հայաստանում ընկալվել են ու շարունակվում են ընկալվել ոչ պատշաճ լրջությամբ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ-ն ԱԳ նախարարի մակարդակով արձագանքել է Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին: Լրագրողի հարցին՝ «ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները», ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է…
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը առողջական խնդիրների պատճառով մոտ ժամանակներս կարող է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը հուլիսի 31-ին առաջին անգամ կառավարության նիստ է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում, որը կառուցվում է թագավորության հյուսիս-արեւմուտքում՝ Կարմիր ծովի ափին:
Վաշինգտոնի նահանգի ֆեդերալ դատարանը ժամանակավորապես արգելափակել է 3D-տպիչով զենքի հավաքման հրահանգների հրապարկումը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն օգոստոսի 2-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևմտյան ուղղությամբ։
Լոս Անջելեսի տնտեսական աճը կարող է կտրուկ դանդաղել եւ հասնել սոսկ 0-1 տոկոսի Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «անհեթեթ» լիամասշտաբ առեւտրական պատերազմի հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Թեհրանը մոտ ժամանակներս կցանկանա բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, սակայն հայտարարել է, որ պատրաստ է նաեւ այն սցենարին, ըստ որի Իրանը կհրաժարվի շփումներից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կառաջարկի չինական ապրանքների եւ ծառայությունների ներմուծման համար 200 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանել 25 տոկոսի չափով՝ պլանավորված 10 տոկոսի փոխարեն:
Առնվազն 31 մարդ է տուժել Պերուի Մաչու Պիկչու շրջանում երկու տուրիստական գնացքների բախումից:
Aeromexico ավիաընկերության մարդատար ինքնաթիռի աղետի հետեւանքով, որն ընկել է Վիկտորիա դե Դուրանգո քաղաքի օդանավակայանից թռչելուց հետո, ոչ ոք չի զոհվել:
Վրաստանի շուրջ 10 հազար քաղաքացիներ աշխատում են Թուրքիայի Ռիզեի նահանգի թեյի տնկադաշտերում, իսկ շուրջ հազար մարդ՝ թեյի ֆաբրիկաներում:
Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության պատգամավորների հայցը և առանց բժշկի դեղատոմսի մարիխուանայի օգտագործման համար պատիժը համարել է հակասահմանադրական:
ԱՄՆ-ի՝ Օվկիանոսների եւ մթնոլորտի հետազոտության ազգային վարչությունը (NOAA) հուլիսի 30-ին ցուցադրել է, թե Երկրի ուղեծրից ինչ տեսք ունեն բնական հրդեհները Կալիֆոռնիայի նահանգում՝ Twitter-ում զետեղելով համապատասխան տեսանյութը: