Վենետիկում ակտիվիստները ծրագրում են խափանել միլիարդատեր և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտայի այցը, որը մտադիր է քաղաք ժամանել իր 117-մետրանոց սուպերյախտով՝ երկրի ափերով զբոսաշրջային շրջագայության շրջանակներում, հաղորդում է The Guardian-ը։
Անկախ ընտրությունների արդյունքներից՝ մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ Սահմանադրությունն այլևս չի գործում, մարդկանց համընդհանուր սահմանադրական իրավունքները չեն գործում։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդուն ձերբակալել են միջադեպի բացահայտման հաջորդ օրը։ Նա տեղափոխվել է դատախազություն, որտեղ քննիչը սկսել է գործի նյութերի ուսումնասիրությունը։
ԱՄՆ վարչակազմը թույլատրել է Anthropic ընկերությանը մասամբ վերականգնել իր Mythos 5 արհեստական բանականության մոդելի հասանելիությունը կազմակերպությունների սահմանափակ շրջանակի համար։ Այդ մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի՝ ընկերության ղեկավարությանը հասցեագրված նամակին։
G7-ի գագաթնաժողովում Զելենսկու հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան այժմ «բավականին հաջող» է վարում պատերազմը։
Փոխնախագահն այս կերպ մեկնաբանել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հայտարարությունը՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակմանն ի պատասխան Իրանի տարածքին հարվածներ հասցնելու մասին։
Մասնագետները կարծում են, որ Եվրոպայում շարունակվող անոմալ տապի պատճառով, շվեյցարական սառցադաշտերը կարող են կորցնել իրենց ծավալի զգալի մասը։ Այս մասին հայտնել է Շվեյցարիայի սառցադաշտերի մոնիթորինգի ծառայության (Glamos) ղեկավար Մաթիաս Հուսը, հաղորդում է AFP-ն։
Այս ընտրություններում արտաքին միջամտության մակարդակն աննախադեպ էր։
Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը հարված է Իրանին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հունգարիայում հայտարարվել է շոգի ամենաբարձր մակարդակի մասին, որի պատճառով մարդկանց անվճար ջուր է բաժանվում մետրոյում, երկաթուղային կայարաններում և հրապարակներում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երբ մենք պայքարում ենք սիոնիզմի դեմ, մենք այն չենք մղում մեզ համար կամ անձնական պատճառներով։ Մենք դա անում ենք մեր սեփական գոյատևման և մեր ազգի գոյատևման համար»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Օտտավայում հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Թուրքիան այսօր» լրատվական ալիքից:
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լյուբինեցը։
Ուկրաինայի զինված ուժերը Ռոստովի մարզում հարված են հասցրել Հայրենական մեծ պատերազմի «Սամբեկյան բարձունքներ» ռազմական պատմության թանգարանին, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:
ԱՄՆ հետախուզական ծառայությունը մի քանի վրիպում է թույլ տվել գերատեսչությունների միջև անհամաձայնեցվածության և տվյալների հավաքագրման ներքին համակարգում առկա անճշտությունների պատճառով, ինչը փետրվարի վերջին հանգեցրել է Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածին, որի հետևանքով զոհվել է 175 մարդ։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Ռուսական «Բորլաս խումբ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում հակահրդեհային պաշտպանության համակարգ առաջարկել, որը կանխում է հրդեհների բռնկումը։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի վրա, հայտնել է ՉՀՆ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ հանդիսանալ Ուկրաինայի և Լեհաստանի միջև ծագած դիվանագիտական տարաձայնությունները հարթելու համար։ Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե երկու երկրներն էլ նման ցանկություն հայտնեն լիտվական կողմի միջնորդության համար։ Այս մասին հաղորդում է LRT-ն։
ԱՄՆ պատժամիջոցների ներքո գտնվող և կղզու տնտեսության զգալի մասը վերահսկող Կուբայի պետական ռազմական «GAESA» կոնգլոմերատն իր նավահանգստային բիզնեսն առանձնացրել է որպես առանձին կառույց, հաղորդում է AFP-ն։
Հարավային Կորեան կործանիչներ է բարձրացրել օդ, երբ մոտ 10 չինական և ռուսական ռազմական ինքնաթիռներ կարճ ժամանակով մտել են երկրի ՀՕՊ նույնականացման գոտի։ Այդ մասին տեղեկացնում է Deitsche Welle-ն։
Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը Իրանին մեղադրել է իր տարածքին անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ և խստորեն դատապարտել այդ հարձակումը։
Լեհերի մեծ մասը դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության արագացմանը՝ երկրների միջև մեծաթիվ հակասությունների պատճառով։ Այս մասին X սոցցանցում հայտարարել է Լեհաստանի Սեյմի փոխխոսնակ Քշիշտոֆ Բոսակը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկրի ազգային անվտանգության և պետական արժանապատվության հարցերը «սակարկության կամ պայմանական քննարկման առարկա չեն»՝ ընդգծելով, որ ինքնապաշտպանության Իրանի իրավունքն ու դրա իրացման միջոցները չեն կարող բանակցությունների թեմա դառնալ որևէ կողմի համար։
Պեկինում միաշարժիչ սպորտային ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելու հետևանքով օդաչուն զոհվել է, ևս 13 մարդ տուժել է։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի Չաոյան շրջանի վարչակազմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ֆրանսիայում ծայրահեղ շոգը հանգեցնել է մահվան դեպքերի աճին: Երկրի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտնել է, որ իշխանությունները մշակել են արտակարգ գործողությունների ծրագրեր Փարիզի և շրջակա տարածքների բոլոր հիվանդանոցների համար։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնդկական IANS լրատվամիջոցին հայտնել է, որ հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Հնդկաստան:
Հունիսի 26-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղար Լխանաաջավ Մունխտուշիգի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից նախաձեռնված ցանկացած նոր ռազմական բախում լուրջ կորուստներ կպատճառի նրանց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում հույս է հայտնել, որ իր ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի նկատմամբ խիստ դատավճիռ կկայացվի։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գելա Գելաձեն պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է վրացական գերատեսչության մամուլի ծառայությունը։