«Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները ՀՀ-ում ազատ գործում են»․ Տիգրան Աբրահամյան

Փաստորեն, Ադրբեջանը արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել են, հիմա էլ խոսում են իրենց կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանցի մասնագետները TRIPP նախագծի շրջանակներում վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։

Ալիևից փաստորեն տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են՝ աշխատանքներ տանելով իրենց համար կարևորություն ներկայացնող հարցերի ուղղությամբ։

Ավելին, Ալիևը խոսել է հայկական ատոմակայանի փակումից հետո ՀՀ-ում սպասվող էներգետիկ ճգնաժամի մասին՝ ակնարկելով, որ իրենք պատրաստ են այս ուղղությամբ լրացուցիչ միջոցառումներ իրականացնել։

Փաստորեն, արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել են, հիմա էլ խոսում են իրենց կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31